Հետևեք մեզ։

Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների վիճակը ծանր է

14:49, 05 փետրվար 2024
Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների վիճակը ծանր է
Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են Առողջապահության  նախարարությունից։
 
Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: