Հունվարի վերջին և փետրվարի սկզբին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվում գերության մեջ գտնվող հայազգի այն անձանց, ում մասին ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է։ Այս մասին ադրբեջանական APA-ի հարցմանն ի պատասխան ասել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Ըստ տեղեկությունների՝ Բաքվում գտնվող Արցախի նախկին քաղաքական գործիչների հետ եղել են անհատական հանդիպումներ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։