Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած փլուզման հետևանքով փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացու մարմին։
Փրկարար ծառայության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ մահացածներից մեկը կին է, մյուսը՝ տեղամարդ։
Նշենք, որ Նոր Արեշում փրկարարները ապամոնտաժում են շինությունը՝ քաղաքացուն փրկելու համար։
Ավելի վաղ փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել էին։ Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։