Հետևեք մեզ։

Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին. Ավինյանը ցավակցություն է հայտնել է Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

16:54, 05 փետրվար 2024
Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին. Ավինյանը  ցավակցություն է հայտնել է Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել է Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։

 

«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել: 

 

Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: 


Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ 

 

Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,-գրել է նա։