Հետևեք մեզ։

Մահացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

20:44, 03 ապրիլ 2023
Մահացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։

Այս մասին լուրը հայտնեց Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեց նրա գյումրեցի գործընկերներից մեկը։ Լուսինե Կիրակոսյանն ավելի վաղ տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև վերակենդանացման բաժանմունք։

 

Լուսինե Կիրակոսյանը ծնվել էր դեկտեմբերի 4-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Խաղացած ներկայացումներից են՝ Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն։ Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը 1» (1996) ֆիլմերում։ Հեռուստադիտողի հիշողության մեջ միշտ մնացել և մնում է Լուսինե կիրակոսյանի մարմնավորած Ռոզ-ի կերպարը «Վերվարածները ընտանիքում» առաջին հայկական հեռուստասերիալից։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։