Հետևեք մեզ։

ՀՀ-ում սաստիկ բքի պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են

17:26, 05 փետրվար 2024
ՀՀ-ում սաստիկ բքի պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են

Փետրվարի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

 

Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

 

Ծովագյուղից դեպի Սևանի թերակղզի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում, Աշոցքի, Ամասիայի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։

 

Ջերմուկի, Սիսիանի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: