Հետևեք մեզ։

ԵՄ երկրները պետք է հրաժարվեն երրորդ երկրներին զենք մատակարարելուց՝ հանուն Ուկրաինայի․ Բորել

19:12, 05 փետրվար 2024
ԵՄ երկրները պետք է հրաժարվեն երրորդ երկրներին զենք մատակարարելուց՝ հանուն Ուկրաինայի․ Բորել

ԵՄ երկրները պետք է հրաժարվեն երրորդ երկրներին զենք մատակարարելուց՝ հանուն Ուկրաինայի, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում։

«Մեր արտադրանքի զգալի մասն արտահանվում է երրորդ երկրներ: Ինչպես ես արդեն բացատրել եմ իմ գործընկեր նախարարներին՝ Ուկրաինա զինամթերքի մատակարարումների ավելացման ամենաարագ, ամենաէժան և ամենաարդյունավետ միջոցը երրորդ երկրներ մատակարարումների դադարեցումն է»,-ասել է Բորելը։


Բորելի խոսքով՝ եվրոպական զինամթերքի գնորդները կարող են սպասել մի քանի ամիս, քանի որ «նրանք պատերազմական վիճակում չեն»։