Հետևեք մեզ։

Երևանում տրանսպորտը կթանկանա մինչև 500 դրամ․ նախագիծ

20:03, 05 փետրվար 2024
Երևանում տրանսպորտը կթանկանա մինչև 500 դրամ․ նախագիծ

Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում է  Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձի հարցը։ 

 

Ըստ նախագծի՝ «30 օր» երթևեկության քարտ ձեռք բերելու դեպքում ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու դեպքում յուրաքանչյուր օգտագործումը կարժենա 183․3 դրամ։

 

«90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝  180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) յուրաքանչյուր օգտագործումը կարժենա 138.8 դրամ։

 

«365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ։


«1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում 8 ուղևորությունից յուրաքնաչյուրը կարժենա 112,5 դրամ։

 

«Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ։

 

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ։

 

 ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ։

 

Նախագիծն՝ այստեղ։