Factor.am-ը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են Արցախի դրոշը։
Կայքը տեղեկացնում է, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է։ Այս միջադեպի վերաբերյալ Factor.am-ը զրուցել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Նա Factor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ դրոշը մի քանի ժամով հեռացվել է։
«Ամսի 31-ին ժամը մեկի սահմաններում մեր աշխատակիցներից մեկը տեսել է, որ դրոշը հանված է և անմիջապես հետ ենք բերել, որտեղ որ պետք է լիներ: Վստահեցնում եմ, որ դա որևէ կապ չունի Հանրային ռադիոյի որևէ աշխատակցի հետ։
-Իսկ տարածքում տեսախցիկներ կա՞ն։ Արձանագրվե՞լ է՝ ով է հանել։
-Այդ կողմի վրա չեն նայում, փորձել ենք, ցույց չի տվել։
-Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները հանած լինեն։
-Դժվարանում եմ ասել, հստակ տվյալներ չունեմ։ Եկեք փաստերով խոսենք, այո, ես հաստատում եմ, որ ձեր մատնանշած օրը դրոշը մի քանի ժամով այնտեղ չի եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։