Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք առաջադրվեց Սերգեյ Ասատուրովին։ Այս մասին հայտնում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է դատարան։ Լրացում. Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառվեց՝ բացակայելու արգելք խափանման միջոցը»,-հայտնել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Լևոն Քոչարյանը հայտնել էր, որ ինքն ու Սերգեյ Ասատուրովը հրավիրվել են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ Արցախի հայաթափման օրերին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանին բերման էին ենթարկել, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին, այնուհետև կալանավորել մեկ, ապա երկու ամսով։ Նա կալանքից ազատվել է պատգամավորի մանդատ ձեռք բերելուց հետո։ Անձենմխելիությունից զրկելու միջնորդությամբ Աննա Վարդապետյանը չդիմեց Ազգային ժողովին։