Հետևեք մեզ։

Հադրութի Ակնաղբյուր գյուղից Տիգրանն ու Մարիամը պսակադրվել են ադրբեջանական դիրքից 100մ հեռավորության վրա (լուսանկարներ)

00:00, 06 փետրվար 2024
Հադրութի Ակնաղբյուր գյուղից Տիգրանն ու Մարիամը պսակադրվել են ադրբեջանական դիրքից 100մ հեռավորության վրա (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի բնակիչները պսակադրվել են։ Տավուշի թեմից հայտնում են, որ Հադրութի Ակնաղբյուր գյուղից Տիգրանն ու Մարիամը նախընտրել են պսակադրվել սահմանապահ Սբ. Խորանաշատի վանքում` թշնամու դիրքից 100մ հեռավորության վրա։

 

Խորանաշատ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք: Հիմնել է Վանական Վարդապետը՝ (1181-12512թթ․)  Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։