Հետևեք մեզ։

«Գազպրոմ»-ի նախկին փոխնախագահը սնանկ է ճանաչվել

00:10, 06 փետրվար 2024
«Գազպրոմ»-ի նախկին փոխնախագահը սնանկ է ճանաչվել

Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի արբիտրաժային դատարանը բավարարել է «Գազպրոմ» ՓԲԸ-ի վարչության նախկին փոխնախագահ Վալերի Գոլուբևի դիմումը իրեն սնան ճանաչելու մասին։

 
«Քաղաքացի Վալերի Ալեքսանդրովիչ Գոլուբևին ճանաչել անվճարունակ (սնանկ)... Քաղաքացի Վալերի Ալեքսանդրովիչ Գոլուբևի նկատմամբ վեցամսյա ժամկետով քաղաքացու գույքի առուվաճառքի կարգ սահմանել»,- ասված է դատարանի որոշման մեջ։ 


Գործի նյութերի համաձայն՝ Գոլուբևը սնանկության հայց է ներկայացրել Սանկտ Պետերբուրգի արբիտրաժային դատարան 2023 թվականի դեկտեմբերին։ Պահանջները գործի նյութերում նշված են մոտ 729 միլիոն ռուբլու չափով։ Գույքի առուվաճառքի ընթացակարգի ընթացքի վերաբերյալ ֆինանսական կառավարչի հաշվետվության քննարկումը նախատեսված է հուլիսի 4-ին։