Հետևեք մեզ։

Բորելը մեկնել է Կիև

10:23, 06 փետրվար 2024
Բորելը մեկնել է Կիև

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

 

«Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև, ես հնարավորություն ունեցա նրա հետ մի փոքր զրուցել գնացքում», - գրել է Գոնչարենկոն իր Telegram ալիքում։

 

Երկուշաբթի օրը Բորելը, ով  գտնվում էր Վարշավայում, հայտնել էր, որ մեկնելու է Ուկրաինա: