Ինչ են գրում Բրիտանիայում Չարլզ III-ի հիվանդության մասին
Telegraph. Թագավորը կշարունակի իրականացնել կառավարական գործերը, սակայն դրանցից մի քանիսը կարող են տեղափոխվել վիրտուալ ձևաչափ՝ «այլ հիվանդություններով վարակվելու ռիսկերը նվազեցնելու համար»։
Times. Հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում: Այս առումով Բուքինգհեմյան պալատում տրամադրվածությունը «մնում է դրական»։ Ինքը՝ Չարլզ III-ը, վերջին մի քանի օրվա ընթացքում բժիշկների հետ քննարկում էր բուժման լավագույն կուրսը։
The Guardian. Թագավորը իր վիճակի մասին հայտնել է որդիներին՝ ոչ միայն արքայազն Ուիլյամին, այլ նաև Հարրին, ով թագավորական ընտանիքի հետ կոնֆլիկտից հետո մեկնել է ԱՄՆ։ Հարրին շուտով կմեկնի Մեծ Բրիտանիա՝ տեսնելու հորը, կինը, երեխաների հետ, կմնա ԱՄՆ-ում։