Այս տարվա հունվարին Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների զոհ է դարձել 14 լրագրող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է WAFA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի լրագրողների արհմիության զեկույցը։
Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, հունվարին արձանագրվել է 135 հանցագործություն, որոնք իսրայելական ուժերը Պաղեստինում կատարել են լրագրողների դեմ։ Ըստ որում, ըստ զեկույցի՝ զանգվածային լրատվամիջոցների ութ աշխատակիցներ զոհվել են նրանց տների ուղիղ գնդակոծության հետևանքով, չորսը՝ աշխատանքի պահին։
Արհմիությունում նշում են, որ անկլավում շարունակվում են նպատակաուղղված հարձակումները լրագրողների և նրանց ընտանիքների անդամների դեմ։ Զեկույցի համաձայն՝ ԶԼՄ-ների աշխատակիցների տների վրա կանխամտածված հարձակումները խլել են նրանց ընտանիքների մի քանի տասնյակ անդամների կյանքը:
Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում սպանվել է 116 լրագրող։ Եվս մի քանիսի ճակատագիրը մնում է անհայտ նրանց հետ կապը կորցնելուց հետո: