Հետևեք մեզ։

Իրավական առումով՝ աբսուրդ է, քաղաքական առումով՝ հավանական․ ի՞նչ է անելու Լևոն Քոչարյանը, եթե նորից կալանավորվի

11:47, 06 փետրվար 2024
Իրավական առումով՝ աբսուրդ է, քաղաքական առումով՝ հավանական․ ի՞նչ է անելու Լևոն Քոչարյանը, եթե նորից կալանավորվի

 

«Աբսուրդային է այս ամեն ինչը։ Երեկ շատ անհասկանալի ձևով Սերգեյ Ասատուրովին ևս մեղադրանք առաջադրեցն նույն հոդվածով։ Գործի ավարտ հայտարարեցին, որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու  ուղարկեցին դատարանԼ Այս մասին ԱԺում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան, ով երեկ հրավիրվել է Քննչական կոմիտե։

Ըստ Քոչարյանի՝ սա աբսուրդ է․ «Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այս սենց աբսուրդով զբաղվեն, ուղղակի ծիծաղելի է։ Ոստիկանները սուտ և կեղծ ցուցմունք են տվել, որը ոչ մի ձև չի հաստատվել, իբր ես իրենց հարվածել եմ։ Մի քանի ձայնագրություն կա, որտեղ ոչ մի կերպ չի հաստատվում դա», - ասաց պատգամավորը և նշեց, որկա ևս մեկ գործ՝ իրեն խոշտանգելու մասով, ֆիքսվել են իր մարմնական վնասվածքները, սակայն չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի։

Քոչարյանը նշեց, որ թեև իրավական առումով դա աբսուրդ է, սակայն քաղաքական առումով հավանական է համարում, որ իրեն նորից կկալանավորեն։ Դիտարկմանը, թե եթե նախորդ անգամ որոշ պատգամավորներ մանդատից հրաժարվեցին, որպեսզի նա դուրս գա կալանավայրից, և հարցին՝ այս անգամ ի՞նչ է պատրաստվում անել,  Քոչարյանը ասաց․«Ոչինչ»։

Դիտարկմանը, թե վերջին շանսն օգտագործել է, պատգամավորը պատասխանեց․ «Փաստորեն»։