Հետևեք մեզ։

Արքայազն Ուիլյամը կարող է ստանձնել Չարլզ III թագավորի որոշ հասարակական պարտականություններ

11:54, 06 փետրվար 2024
Արքայազն Ուիլյամը  կարող է ստանձնել Չարլզ III թագավորի որոշ հասարակական պարտականություններ

Արքայազն Ուիլյամը ( կարող է ստանձնել Չարլզ III թագավորի որոշ հասարակական պարտականություններ, -այս մասին գրում է Sky News-ը։

Քեմբրիջի դուքս Ուիլյամը թագաժառանգ է դարձել իր տատիկի՝ Եղիսաբեթ II-ի մահից և հոր՝ թագավոր Չարլզ III-ի գահ բարձրանալուց հետո, այժմ նրա դերն ու թագավորական պարտականությունները զգալիորեն կփոխվեն, գրում է Independent թերթը։


Գահի հերթում առաջինը լինելով՝  նա ստիպված կլինի ավելի շատ պաշտոնական պարտականություններ կատարել Միացյալ Թագավորությունում և արտասահմանում, ասվում է հոդվածում

Քառասունամյա Ուիլյամը բավականին ուշ է դարձել գահաժառանգը՝ համեմատած իր հոր՝ Չարլզի հետ, ով այս կոչումը ստացել է ընդամենը 3 տարեկանում, գրում է հրատարակությունը։ Ուիլյամը թագավորական ընտանիքի լիիրավ անդամ դարձավ միայն 2017 թվականին՝ 35 տարեկանում, երբ նա թոշակի անցավ որպես որոնողափրկարարական օդաչու, այնուհետև որպես Արևելյան Անգլիայի օդային շտապօգնության օդաչու, գրում է թերթը։