Հետևեք մեզ։

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ

12:03, 06 փետրվար 2024
Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
 
Գևորգ Սուրենի Բաղդասարյանի կենսագրությունը
 
Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
 
2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009թ., նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
 
2012թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
 
Աշխատանքային գործունեություն
 
II-XII.2008թթ.– ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ
 
2008-2013թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական
 
III-X.2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ
 
2013-2014թթ. – Երևան քաղաքի դատախազության դատախազ
 
III-V.2014թթ.– ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ
 
2014-2015թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ
 
2015-2016թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ
 
2016-2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ
 
2018-2020թթ. – Երևան քաղաքի դատախազ
 
2020-2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
 
I-II.2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
 
Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում: Հեղինակ է մեկ մենագրության, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի, հեղինակ և համահեղինակ է 28 գիտական հոդվածների։
 
Պարգևներ
 
ՀՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: