Հետևեք մեզ։

ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն ու գործով մյուս կալանավորվածներին ազատ արձակեն

12:43, 06 փետրվար 2024
ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն ու գործով մյուս կալանավորվածներին ազատ արձակեն

Կան հանրային ազդակներ, հաշվի է առնվել մեղմացուցիչ հանգամանքները ևս, հատկապես կանանց առումով մանկահասակ երեխաների առկայությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հաստատելով, որ ՔՊ-ն միջնորդություն կներկայացնի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն ու գործով մնացած կալանավորվածներին ազատ արձակեն։

«Քննարկել ենք երեկ, դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնել խափանման միջոցի հարցով»,- ասաց նա և հավելեց՝ կարծում է՝ այսօր միջնորդությունը կներկայացվի։

Ինչ վերաբերում է «Սիներջի» ընկերության սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցի փոփոխության համար միջնորդելուն, Կոնջորյանը նշեց․ «Աշոտ Հովհաննիսյանի մասով նշվել է, որ իր ոլորտի վաստակավոր անձնավորություն է և  խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա»։