Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում կատարած անձը դատապարտվել է մահապատժի: Այս մասին հաղորդվում է Իրանի արդարադատության նախարարության կայքում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակվողը սպանել անվտանգության ծառայության պետին։
Հարձակումը կանխելիս վիրավորվել էին դեսպանատան անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ։
Միջադեպից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել է, աշխատակիցները Թեհրանից Բաքու են տարհանվել 2023 թվականի հունվարի 29-ին։