Հետևեք մեզ։

Պետական կառույցները հերթով փակում, հեռացնում են Վարդենիսից, Ճամբարակից՝ Երևանի հրահանգով. Թագուհի Թովմասյանը փոխանցել է բնակիչների ահազանգը

13:42, 06 փետրվար 2024
Պետական կառույցները հերթով փակում, հեռացնում են Վարդենիսից, Ճամբարակից՝ Երևանի հրահանգով. Թագուհի Թովմասյանը փոխանցել է բնակիչների ահազանգը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և ասել, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրագին ծառայությունները փակում են։


«Վարդենիսն ու Ճամբարակն էլ դժգույն ու դժբախտ ե՞ն


Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրագին ծառայությունները փակում են մայրաքաղաք Երևանից ստացված հրահանգով:


Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են.


Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Իսկ 2021-ին պայծառ ապագա էիք խոստանում մեր ժողովրդին՝ խաբեբաներ…


Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն էլ ե՞ն դժգույն ու դժբախտ:


Ձեզ օպտիմալացրեք Կառավարման համակարգից…Ձեզ…


Հ. Գ. Անձնագրային ծառայությանների փակման հարցով դիմել եմ ՆԳ նախարարին, պատասխանը կհրապարակեմ: Քաղաքացիների ձայնը պիտի լսելի լինի հասցեատերերին ու ես սիրով իրականացնում եմ ԱԺ պատգամավորի իմ գործառույթները»,- գրել է նա։