Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Չաղլայան շրջանային դատարանի շենքի մուտքի վրա հարձակում է տեղի ունեցել։ Հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։
«TRTHaber»-ը հայտնում է, որ այս մասին ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային։
Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ տուժել է 5 մարդ, այդ թվում՝ 3 ոստիկան։
Նշվել է, որ մահացածները հարձակվողներ են։