Հետևեք մեզ։

Պեսկովը չի բացառել Ռուսաստանի դուրս գալը Արկտիկական խորհրդից

14:37, 06 փետրվար 2024
Պեսկովը չի բացառել Ռուսաստանի դուրս գալը Արկտիկական խորհրդից

Ռուսաստանի՝ ցանկացած կազմակերպությունից դուրս գալու մասին որոշումներ կարող են կայացվել, եթե դրանց մասնակցությունը դադարի բխել երկրի շահերից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Արկտիկական խորհրդի կազմից Ռուսաստանի դուրս գալու հավանականությունը։


«Ռուսաստանը դեռ շարունակում է իր աշխատանքը այնտեղ: Իհարկե, եթե որևէ կազմակերպությունում մասնակցությունը դադարի համապատասխանել Ռուսաստանի շահերին, եթե Ռուսաստանը դադարի այդ կազմակերպությանը համարել արդյունավետ, արդար և համապատասխան անդամակցության համար, ապա, իհարկե, կարող են հատուկ որոշումներ կայացվել »,- լրագրողներին ասել է Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։