«Gallup International Association»-ը Հայաստանում հարցում է անցկացրել։ Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների շրջանում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը նվազել է:
Նշվում է, որ հարցումն անցկացվել է 2024-ի հունվարի վերջին։
Ըստ արդյունքների՝ Փաշինյանին ընդհանրապես չի վստահում հարցվածների 38.1%-ը, լիովին վստահում է 15.1%-ը։ Տվյալները նախորդ տարվա ցուցանիշներից էականորեն տարբերվում են։ Նախորդ տարվա տվյալներով Փաշինյանին ընդհանրապես չէր վստահում հարցվածների 35.5 %-ը, լիովին վստահում էր 20.4%-ը։
Հարցվածների 28,3%-ը հիմնականում չի վստահում Փաշինյանին, 13,1%-ը մեծամասամբ վստահում է։