Հետևեք մեզ։

Սեռային պատկանելությունը մեղմացուցիչ հանգամանք չի համարվում․ ՆԳ փոխնախարար

15:32, 06 փետրվար 2024
Սեռային պատկանելությունը մեղմացուցիչ հանգամանք չի համարվում․ ՆԳ փոխնախարար

Բոլորը հավասար են օրենքի առջև, և սեռային պատկանելությունը մեղմացուցիչ հանգամանք չի համարվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի հարսին առնչվող՝ կոռուպցիոն չարաշահումներով գործը և դիտարկումը, թե կին է։

«Կոնկրետ իրավիճակում արդեն դատարանները գնահատելով հասկանում են՝ այդ իրավիճակում պետք է,  համաչափ է, անհրաժեշտ է կիրառել կալանքը, թե ոչ»,-ասաց Արփինե Սարգսյանը։