Հետևեք մեզ։

Պետական մարմինները հերքում են Վարդենիսում նյարդահոգեբանական տուն-ինտերնատի և կադաստրի կոմիտեի բաժանմունքի փակվելու լուրերը

15:57, 06 փետրվար 2024
Պետական մարմինները հերքում են Վարդենիսում նյարդահոգեբանական տուն-ինտերնատի և կադաստրի կոմիտեի բաժանմունքի փակվելու լուրերը

Հայաստանի պետական մարմինները հերքում են Վարդենիսի նյարդահոգեբակաան տուն-ինտերնատի, ինչպես նաև կադաստրի կոմիտեի Վարդենիսի բաժանմունքի փակվելու մասին խոսակցությունները։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, անդրադառնալով խոսակցություններին, թե Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը նախատեսում են փակել, հերքել է դրանք․ «Նման որևէ քննարկում չի եղել և չկա»,- «Արմենպրես»-ին ասել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Կադաստրի կոմիտեն իր հերթին հերքել է շրջանառվող խոսակցությունները Կադաստրի կոմիտեի Վարդենիսի գրասենյակի փակվելու մասին․

«Տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի «Վարդենիս» սպասարկման գրասենյակի պետ Գրիշա Աղաջանյանը մինչև սույն թվականի փետրվարի 28-ը գտնվում է արձակուրդում, իսկ գրասենյակը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,- ասված է Կադաստրի կոմիտեի պարզաբանման մեջ: