2024 թվականի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի՝ Հաագայի դատարանի նստավայրում տեղի կունենա հանդիսավոր արարողություն՝ ողջունելու Հայաստանի Հանրապետությանը՝ որպես Հռոմի Ստատուտի՝ ՄՔԴ հիմնադիր պայմանագրի 124-րդ անդամ-պետության:
Արարողությանը կհավաքվեն Հայաստանի կառավարության, ՄՔԴ-ի, զոհերի հավատարմագրային հիմնադրամի, Մասնակից պետությունների ասամբլեայի և մասնակից պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Միչոցառումը կհեռարձակվի ուղիղ եթերով։