Հետևեք մեզ։

Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին ուղղված մեղադրանքները

17:08, 06 փետրվար 2024
Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին ուղղված մեղադրանքները

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միչալկոն թվիթերյան գրառմամբ հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին ուղղված մեղադրանքները առ այն, թե իբր նրանք ինչ-որ բան են ծրագրում Ադրբեջանի դեմ։

 

«ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և անզեն։ Ցավում եմ, որ վերջին օրերին Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ բացարձակ անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին։ ԵՄ առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը»,-գրել է նա։