ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցնցված է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի առողջական վիճակի մասին լուրից, ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը հետևում էր նորություններին և շոկի մեջ էր՝ լսելով այդ լուրը: Հուսով է, որ Չարլզ թագավորը լիովին կապաքինվի և լավագույն մաղթանքներն է հղում նրան», - ասել է Դյուժարիկը։
Բուքինգհեմյան պալատը երկուշաբթի օրը հայտնել է, որ Չարլզ III-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Թագավորը սկսել է բուժումը, որի ընթացքում բժիշկները խորհուրդ են տվել հետաձգել հանրային միջոցառումները։