Երբ ուկրաինական կողմի որոշ ներկայացուցիչներ փորձում են Վրաստանը վերածել Ռուսաստանի լիովին արհեստական թիրախի, դա շատ անհանգստացնող է,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն։
«Սա շատ մտահոգիչ է, և երբ դրան աջակցում է, օրինակ «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ի այսպես կոչված փորձագետը։ Այս մարդիկ չեն կարող թաքցնել իրենց չար մտադրությունները մեր պետության նկատմամբ։ Նրանք ուզում էին երկրորդ ճակատ ունենալ, ցանկանում են Վրաստանում զարգացնել բարդ սցենարներ, այս ամենը, իհարկե, սրա մեկ այլ արտահայտություն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ ամեն ինչ հստակեցման կարիք ունի:
«Ես էլի կկրկնեմ: Երբ ինչ-որ մեկը փորձում է երկրից դուրս Վրաստանը դարձնել ռուսական ագրեսիայի թիրախ, դա շատ անհանգստացնող։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն, ինչ սկզբունքորեն բացահայտ ասում են ուկրաինական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, որ ուզում էին և, հավանաբար, դեռ ուզում են երկրորդ ճակատ մեր երկրում։ Նման փաստերը, որոնք մենք տեսանք, որոնք բացահայտվել են ՊԱԾ-ի կողմից, այս ամենի հերթական հաստատումն են»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Պետական անվտանգության ծառայությունը փետրվարի 5-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ՊԱԾ-ի հակաահաբեկչական կենտրոնը օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում մի քանի միավոր պայթուցիկ սարքեր և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր է առգրավել, որի տեղափոխումը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն»։
Ըստ ՊԱԾ-ի՝ «գործի մանրամասները կասկածի տեղիք են տալիս, որ Վրաստանի տարածքի օգտագործումը և Վրաստանի քաղաքացիներին այդ գործընթացում ներառելը, ծառայել են այն կարծիքին, որ ահաբեկչական գործողությունները պետք է բարդվեին Վրաստանի վրա»։