57 տարեկան հասակում մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Տեղեկությունը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեցին «Կարին»-ից։
Ավելի վաղ տեղեկությունն Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել էր բանաստեղծ, Գագիկ Գինոսյանի ընկեր Վահան Վարդանյանը։
«Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը»,-հայտնում են Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։
Նրա խոսքով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Գագիկ Գինոսյանը ծնունդով Ախալցիխեից էր։