Հետևեք մեզ։

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հարցազրույց կվերցնի Պուտինից

23:30, 06 փետրվար 2024
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հարցազրույց կվերցնի Պուտինից

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը, ով գտնվում է Մոսկվայում, հայտնել է, որ շուտով հարցազրույց է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ։
 
«Մենք Մոսկվայում ենք՝ Պուտինի հետ հարցազրույցի համար, շուտով դա կանենք»,- ասել է նա X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։

Լրագրողի խոսքով՝ ինքը որոշել է նման քայլի գնալ, քանի որ ամերիկացիները «բացարձակապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ռուսաստանում և Ուկրաինայում»։ Նա հավելել է, որ ԱՄՆ բնակչությունը բոլոր իրավունքներն ունի իմանալու «այն ամենն ինչ հնարավոր է» հակամարտության մասին, «որում կողմերը ներգրավված են»։