Այսօր ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Արեշ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել են դիեր:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Արագոծոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ի.-ի և Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վարդուհի Ա.-ի դիերը:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: