Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, ՀՀ վաստակավոր արտիստ, հոգևոր և դասական երգերի կատարող Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի մահվանը․
«Գագիկ Գինոսյան... Անհավատալի է... Գնաց Աստծո մոտ մեզ համար բարեխոսելու և երկնքի զորքին միանալու։
Շատ ծանր է։ Այս ցավը կշարունակվի, եթե ուշքի չգանք և տեր չկանգնենք մեր Էությանը, եթե չնդունենք մեր սխալները, եթե ...»։