Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինիերան մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ուղղաթիռը կործանվել է երկրի հարավում՝ Լոս Ռիոս շրջանի Լագո Ռանկո գյուղի մոտ։
Ինքնաթիռում չորս մարդ է եղել, որոնցից երեքը, նախնական տվյալներով, ողջ են մնացել։ La Nacion-ը հայտնում է, որ ուղղաթիռն ընկել է լիճը, և 74-ամյա նախկին նախագահը չի կարողացել կապել ամրագոտին։
Պինիերան Չիլիի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2010-2014 և 2018-2022 թվականներին և հաջող բիզնես կարիերա է կառուցել: