Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը Կատարի միջոցով ՀԱՄԱՍ-ից պատասխան է ստացել Գազայի հատվածում պատանդներին ազատելու գործարքի վերաբերյալ, այն ուսումնասիրվում է, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
«Կատարի միջնորդը փոխանցել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը «Մոսադին», դրա մանրամասներն ուսումնասիրվում են բանակցություններում ներգրավված բոլոր կողմերի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ պատասխան է ներկայացրել Կատարին և Եգիպտոսին՝ Իսրայելի հետ գերիների փոխանակման համաձայնագրի առաջարկների վերաբերյալ, արձագանքը դրական է եղել։