Հետևեք մեզ։

Ձնաբուք` ՀՀ մարզերում. փրկարարները դուրս են բերել 615 մեքենա, օգնություն են ցուցաբերել 1760 քաղաքացու (լուսանկարներ)

09:11, 07 փետրվար 2024
Ձնաբուք` ՀՀ մարզերում. փրկարարները դուրս են բերել 615 մեքենա, օգնություն են ցուցաբերել 1760 քաղաքացու (լուսանկարներ)

Փետրվարի 6-ին, ժամը 11։00-ից ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձնաբքի հետևանքով Ալագյազ-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի խաչմերուկում կան արգելափակված ավտոմեքենաներ։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 615 տրանսպորտային միջոց և 1760 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: