Հետևեք մեզ։

24 ժամ ջուր չի լինելու Երևանի և Կոտայքի մարզի որոշ հատվածներում

09:18, 07 փետրվար 2024
24 ժամ ջուր չի լինելու Երևանի և Կոտայքի մարզի որոշ հատվածներում

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 09.00-ից մինչև փետրվարի 8-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,

 

Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 20-26, 30, 37 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: