Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը գրում է․ ««Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել և միայն... Երբ մահը կնայի աչքերիս մեջ: Հեգնել մահը... այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։ Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը։ Գագիկ Գինոսյան»։
Հ.Գ. Բացի բացառիկ հայ լինելը, հայրս բացառիկ հայր է, թիկունք, որի մասին միայն երազել կարելի էր։
Անչափ մեծ սիրով ու կարոտով, արցունքներս խեղդելով ուզում եմ խոստանալ, որ ամեն բան կանենք, որ իր արածը կիսատ չմնա, շարունակվի ու անմահանա։
Չնայած, որ երկար չապրեց, բայց ապրեց խիտ ու բոլորի համար չափազանց կարևոր կյանք։