Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի հիվանդության մասին տեղեկանալուց հետո արքայազն Հարրին Կալիֆոռնիայից վերադարձել է Լոնդոն, գրում է Daily Mail-ը։
Թագավորական ընտանիքը լքած և ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխված Հարրին նախընտրել է գիշերել Լոնդոնի հյուրանոցներից մեկում։ Ավելի ուշ, աղբյուրի հաղորդմամբ, արքայազն Հարրին հանդիպել է քաղցկեղով հիվանդ հորը, հանդիպումը տևել է շուրջ 45 րոպե։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայի թագավորի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, նրան վիրահատել են։