Փետրվարի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում վագոն-տնակ է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ՓԾ Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շամախյան փողոցի թիվ 158 հասցեում՝ Արմեն Ամոյանին պատկանող վագոն տնակում. այն ամբողջությամբ այրվել է, ինչպես նաև վնասվել է վագոն-տնակի մոտ կայանված UAZ մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է Արմեն Մելիքյանին։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։