Փետրվարի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին՝ Ջամշլու-Գեղարոտ գյուղերի հատվածում, միմյանց են բախվել «Նիսան», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ:
«Տոյոտայի» վարորդը՝ 54-ամյա Հրանտ Այվազյանը, մահացել է, իսկ 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: