Պակիստանի Բելուջիստան նահանգում 2 պայթյուն է որոտացել, զոհվել է 28 մարդ, ավելի քան 40 մարդ վիրավորվել է։
Geo TV հեռուստաալիքը հայտնում է, որ պայթյունները տեղի են ունեցել ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի գրասենյակների մոտ։
Նշենք, որ վաղը Պակիստանում տեղի կունենան Ազգային ժողովի և նահանգային օրենսդիր հաստատությունների ընտրություններ։