Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը, ով հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, նշված է ուկրաինական ծայրահեղական «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում, որը հրապարակում է այն մարդկանց անձնական տվյալները, որոնց պորտալի ստեղծողները համարում են երկրի թշնամիներ։
Կառլսոնը մեղադրվում է «Ուկրաինայի դեմ հումանիտար ագրեսիայի գործողություններին մասնակցելու» և «սոցիալական նշանակության տեղեկատվության մանիպուլյացիայի մեջ»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հաստատել է, որ Կառլսոնը հանդիպել և զրուցել է Պուտինի հետ։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Կարլսոնը հարցազրույցը կհրապարակի փետրվարի 8-ին։ Սպասվում է, որ այն կհայտնվի լրագրողի թվիթերյան էջում և նրա պաշտոնական կայքում։