Ուղղաթիռը, որում եղել է հինգ ամերիկացի ծովային հետեւակ, անհետացել է Նևադայից Կալիֆոռնիա տանող ճանապարհին, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ռազմական պաշտոնյաներին։
CH-53E Super Stallion ուղղաթիռը երեքշաբթի երեկոյան Լաս Վեգասի մերձակայքում գտնվող բազայից թռչում էր Սան Դիեգոյի շրջան և եղանակային բարդ պայմանների պատճառով չի հասել նշանակետին։
Ծովային հետեւակային կորպուսը օգնություն է խնդրել տեղի արտակարգ իրավիճակների արձագանքողներից, որոնք որոնողափրկարարական գործողություն են կազմակերպել։
Նևադայից Կալիֆոռնիա տանող ճանապարհին ուղղաթիռ է անհետացել
19:13, 07 փետրվար 2024