Հետևեք մեզ։

ՄԻՊ-ը մինչ այս պահը չի ներկայացրել իր գործունեության տարեկան հաղորդումը՝ խախտելով «ԱԺ կանոնակարգ»-ը, սա ապտակ է երկրի օրենսդիր մարմնին. Թովմասյան

10:40, 04 ապրիլ 2023
ՄԻՊ-ը մինչ այս պահը չի ներկայացրել իր գործունեության տարեկան հաղորդումը՝ խախտելով «ԱԺ կանոնակարգ»-ը, սա ապտակ է երկրի օրենսդիր մարմնին. Թովմասյան
Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն արդեն 3-րդ ամիսն է չունենք օմբուդսմեն, այլև խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
 
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին», սակայն մինչ այս պահը չի ներկայացվել։
 
Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին»,- գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: