Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտնել է արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

10:15, 08 փետրվար 2024
Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտնել է արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու նախագահական ընտրությունների նախնական արդյունքներին։

Մազահիր Փանահովը հայտնել է, որ ստացվել են 6537 ընտրատեղամասերից 6102-ի արդյունքները։ Մազահիր Փանահովը նշել է, որ նախնական արդյունքներով թեկնածուները ստացել են հետեւյալ ձայները.

- Իլհամ Ալիև՝ 92,05 տոկոս (4 281 625 ձայն);

- Զահիդ Օրուջ - 2,19 տոկոս;

- Ֆազիլ Մուստաֆա - 2 տոկոս;

- Գուդրաթ Հասանգուլիև՝ 1,76 տոկոս;

- Ռազի Նուրուլլաև - 0,8 տոկոս;

- Էլշադ Մուսաև - 0,67 տոկոս;

- Ֆուադ Ալիև՝ 0,53 տոկոս։