Հետևեք մեզ։

Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի ուղղությամբ առաջխաղացումից հետո ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով աշխատանքներ են իրականացնում. Տիգրան Աբրահամյան

10:43, 04 ապրիլ 2023
Ստեփանակերտ-Լիսագոր  ճանապարհի ուղղությամբ առաջխաղացումից հետո ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով աշխատանքներ են իրականացնում. Տիգրան Աբրահամյան
Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո, ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
 
Ըստ նրա՝ եղել են ուղղություններ, որտեղով առաջ շարժվել չի ստացվել, սակայն 5-6 հատվածներով, առավել բարենպաստ դիրքեր դուրս գալ հնարավորություն, Ադրբեջանը ստացել է:
 
«Ադրբեջանը ուժեղացնում է Արցախի հաղորդակցման ուղիների նկատմամբ վերահսկողությունը և ուրվագծում այն կետերը, որի նկատմամբ հետագայում գործելու է»,- գրել է նա: