ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել են Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած Իլհամ Ալիևին։
Շնորհավորանքի ընթացքում Պուտինը և Ալիևը քննարկել են նաև համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։
Զելենսկին իր շնորհավորական խոսքում նշել է․ «Վստահ եմ, որ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որոնցով ավելի քան 92 տոկոս ձայները հավաքել է Իլհամ Ալիևը։