ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ չի զարմանա, եթե ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ պայմանագիր կնքի ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը, ով հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Պուտինը հարցազրույց է տվել Կառլսոնին։
Նա բացատրել է, որ պետության ղեկավարը հարցազրույց է տվել այս լրագրողին, քանի որ նրա դիրքորոշումը տարբերվում է մյուսներից, այն «ոչ մի կերպ ռուսամետ է, ոչ ուկրաինամետ, այլ ավելի շուտ՝ ամերիկամետ»։
«Ես չեմ զարմանա, եթե նա պայմանագրի առաջարկ ստանա ռուսական լրատվամիջոցներից»,- ասել է Քլինթոնը MSNBC-ին տված հարցազրույցում։